Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Նեգատիվ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է նորածին մկրտելու տեսարան: Կենտրոնում դրված է ծեփածո թոնիրը, որի մոտ նորածինը գրկում կանգնած է քահանան: Նրա կողքին՝ կավե սափորը ձեռքին կանգնած է միակ կինը՝ լուսանկարվածների մեջ՝ հավանաբար կնքամայրն է: Նա ազգային տարազով է և բերանակապով ամուր ծածկել է բերանը: Ծեսին մասնակցում են միայն տղամարդիկ՝ տարբեր տարիքի՝ սպիտակ բեղ ու մորուքով ծերունիներ, մի քանի միջահասակ տղամարդիկ և պատանիներ: Բոլորն էլ չուխաներով և արծաթե գոտիներով են:
Նյութը՝ լուսանկարչական ժապավենՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1900-ական թթ.Չափս՝ 6*9.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6217/17
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-406