Վանլը պիր Էրմէնի իլէ բրօթէսթանդ քարոզիչ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Վանեցի հայը եւ բողոքական քարոզիչը Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  «Հայ գիրքը 1801-1850 թվականներին» մատենագիտության մեջ նշված է. «Աշխատությունը բաղկացած է յոթ մասից (1-7 երեկոներ): Թեև ունի միասնական էջակալություն, բայց լույս է տեսել մաս-մաս։ Առաջին, երկրորդ և երրորդ-չորրորդ երեկոները լույս են տեսել մեկական կազմի մեջ։ Հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ երեկոները յուրաքանչյուրը առանձին։ Ամեն մի մաս ունի շապիկ, որի երեսին նույնությամբ կրկնվում է գրքի անունը, թվականը և գինը։ Իսկ ետևի կողմում նշված է երեկոն՝ «Իլք վէ իքինճի ախշամլար», «պէշինճի ախշամ» և այլն։ Ապա «Խաչատուր» անունը և տպարանը: Խաչատուրը հավանաբար տպարանի տնօրենը կամ գլխավոր տպագրիչն է եղել»։ Հեղինակի մասին տվյալը, վերնագրի թարգմանությունը վերցված է Հասմիկ Ստեփանյանի «Հայատառ թուրքերեն գրքերի եւ հայատառ թուրքերեն պարբերական մամուլի մատենագիտութիւն (1727-1968)» գրքից: Շապիկը զարդափակ, վրան նկար: Շապիկի վրա՝ «Տին ու իմանըն մուհաֆազասընա տայիր պաջը ֆայտէլի միւ քեալէմէլէր»: Տիտղոսաթերթի վրա զարդանկար: Հայաստանի ազգային գրադարանում առկա է գրքի 1 օրինակ։ AH Հեղինակ՝  Չամուռճեան Յովհաննէս Տերոյենց Էջ՝  Դ, 546 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կ․ Պոլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1844 Չափս՝  6,5x11 սմ. Տպարան՝  Սուրբ Բենեդիկտոսի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Հիմնական հաշվառանիշ՝  610-40 Բաժնեհաշվառանիշ՝  104-ԱՀ