Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Ունիկալ գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է գեղեցկադեմ պատանյակ՝ Վասպուրականի ավանդական տարազով: Գլխին կրում է երկրաչափական գունագեղ զարդանախշերով բարձրադիր, ասեղնագործ գդակ: Հագել է բաց երկնագույն երանգի կարճ վերնազգեստ, որի սուր, եռանկյունաձև բացվածքից երևում է դեղնա-կանաչագույն շապիկը: Կարճ վերնազգեստի վրայից երևում է դեղնագույն տաք զգեստ-աբան՝ ուսագլուխների սև գույն խավոտ փնջերով: Ուսերն ի վար են ձգվում նախշազարդ -թեզանիք- հուճիկները: Գոտկատեղում երևում է իրանի շուրջը մի քանի անգամ փաթաթած բազմերանգ գոտին: Անդրավարտիքը խիստ գունագեղ է (մուգ կարմրա-շագանակագույնի գերակշռությամբ), հարդարված է երիզներով և երկրաչափական բազմագույն նախշերով: Ոտքերին կրում է սև գույնի ոտնաման՝ կարմիր գույնի սրածայր քթամասով: Աջ ձեռքում բռնած ունի երկար ձեռնափայտ:
Նկարիչ՝ Ա. ՖեթվաճյանՆյութը՝ ստվարաթուղթ, ջրաներկԵրկարություն (սմ)՝ 29Բարձրություն (սմ)՝ 44Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6802/3
Բաժնեհաշվառանիշ՝
Կ-14