Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Կնոջ հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Արխալուղ, կարված սև մետաքսյա կտորից, եռամաս (կողքերին մինչև գոտկատեղը հասնող կտրվածք) փեշով, առաջամասը մինչև վերջ բացվածքով, սրածայր թեքաբերանով, որի ճեղքի շուրջը շարված են մետաղյա սնամեջ զարդակախիկներ՝ տեղ-տեղ եռանկյունաձև շարվածքով: Ունի բամբակյա բարակ ներդիր և աստառ, որոնք երեսի հետ միասին կարված են երկայնակի զուգահեռ շուլալակարով: Փեշը, առաջամասի և կողքի բացվածքները երիզված են կարմիր կտորից եզրաշերտով (քյոբա): Երկու կողերին ունի աստառին ամրացված կախովի գրպաններ:
Վերնազգեստը կրել է Գիլա Սարգսի Բալայանը (1890-1982 թթ.): Վերջինս ամուսնացել է 13 տարեկանում և հարսանիքի օրվանից մինչև կյանքի վերջը, ամուսնու ցանկությունը հարգելով, կրել է Զանգեզուրի ավանդական տարազը ամբողջական համալիրով:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Սյունիք, ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1970-ական թթ.Նյութը՝ Մետաքս, բամբակ, մետաղԵրկարություն (սմ)՝ 115 սմՇրջագծի երկարություն (սմ)՝ 100 սմԹևի երկարություն (սմ)՝ 65 սմՆվիրատու՝ Գալյա ԲալայանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17076