Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Պատի զարդ
Բնօրինակի անվանում՝
Պատի զարդ
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Պատի զարդը կարված է սպիտակ բամբակյա կտորից, ձգված օվալաձև է` անկանոն եզրով: Պատի զարդի երկու եզրում գործված են մեկական խոշոր ոճավորված ծաղկանախշեր` կեռաձև ելուստներով: Նույն ծաղիկը` մի փոքր ավելի մեծ չափով, պատկերված է կենտրոնում: Դրանից աջ և ձախ գործված են կճղակաձև բացվածքով դեպի ծաղիկը դարձած երկու խոշոր պատկերներ: Դրանց երկու կողմերում, պատի զարդի եզրով գործված են երկուական ավելի փոքր չափի ծաղիկներ:
Հեղինակ՝ Շուշանիկ ԿարապետյանԼայնություն (սմ)՝ 39Երկարություն (սմ)՝ 118Նյութը՝ բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ Կոտայքի շրջ. գ. ՋրվեժՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1950-ական թթ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 178
Բաժնեհաշվառանիշ՝
Գ 17/5