Տակդիր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Տակդիր Բնօրինակի անվանում՝  Տակդիր Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Բաց դարչնագույն բամբակյա թելով գործված ժանյակե տակդիրը շրջանաձև է, մանր ալիքաձև եզրով: Տակդիրի կենտրոնում կլոր վարդյակ է, որի շուրջ գործված են 8 զարդաշրջանակներ, որոնցից 4-ը հոծ, աննախշ հյուսքի են, իսկ մյուս 4-ը` մանր պոտոքներով զարդարված ալիքաձևերից կազմված օղակների ու կիսաօղակների պատկերներով են: Պոտոքավոր մանր ալիքաձևեր են գործված նաև տակդիրի եզրում: Հեղինակ՝  Թենեքեջյան Ֆլորա Տրամագիծ (սմ)՝  21 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  գ. Տաթև Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 157 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 8/1