Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված են Տեր-Ավետիքյան եղբայրները: Ձախից աթոռին նստած են Ստեփան Տեր-Ավետիքյանը, աջ ձեռքը բռունցքով հենված աջ ոտքին, ձախ ձեռքը՝ բազրիքի տիպի փայտե դեկորացիային հենված: Նա սպիտակ վերնաշապիկով է, սև թիթեռնիկ փողկապով, եվրոպական կոստյումով: Վազգեն Տեր-Ավետիքյանը կիսանստած կամ հենված է բազրիքին, ոտքը ոտքին և ձեռքերը մատնախառն ֆիքսած: Նեղ, կանգնած օձիքով, սև վերնաշապիկով և կոստյումով է: Աջ կողմում պատվանդանին արմունկով հենված է Եգոր Տեր-Ավետիքյանը՝ զինվորական համազգեստով:
Նյութը՝ ստվարաթուղթ, լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 10.5Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԳանձակՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1900թ.Բարձրություն (սմ)՝ 16Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8345
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-550