Քրեղան

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Կարմրավուն անգոբով պատված, տեղ-տեղ սև ներկի հետքերով, փայլեցված, հարթ, ընդգծված նստուկով, երկկոնիկ իրանով, դեպի ներս թեքված ռելիեֆ շուրթով: Շուրթից ցած արված է ակոսագիծ: Ուսագլուխը զարդարված է սև ներկով արված թիթեռնիկաձև, ցանցաձև և զիգզագաձև նախշերով: Թիթեռնիկները պատկերված են զույգերով: Պեղումների ղեկավար՝ Ֆ. Մուրադյան: Տրամագիծ (սմ)՝  բեր.` 16,0; հատ.` 8,5 Բարձրություն (սմ)՝  9,7 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Էջմիածնի շրջան, Ծաղկալանջի դամբարանադաշտ, N 6 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 19-16-րդ դդ. Հայտնաբերման ժամանակը՝  1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 166 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-88/9