I.Պետրոս Հ. Ադամյան: (Մի համառոտ հայացք նորա կյանք...
I.Պետրոս Հ. Ադամյան: (Մի համառոտ հայացք նորա կյանքի և գործունեության վրա); II. Դ. Կ. Թուրյանի երեսնամյա բեմական գործ. առթիվ
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
I.Պետրոս Հ. Ադամեան: (Մի համառօտ հայեացք նորա կեանքի եւ գործունեութեան վերայ); II.Դ.Կ. Թուրեանի երեսնամեայ բեմական գործ. առթիվ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Երկու համակազմ գիրք՝ I. Ա. Մ. Վրոյր. Պետրոս Հ. Ադամեան: (Մի համառօտ հայեացք նորա կեանքի եւ գործունեութեան վերայ). (Արտատպւած «Մուրճ» ամսագրից); II. Ա. Մ. Վրոյր. Դ. Կ. Թուրյանի երեսնամեայ բեմական գործունէութեան առթիւ. - Թիֆլիս, 1891, տպարան Մ. Դ. Ռօտինեանցի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մանանեխագույն, դեղնագույն ու կանաչ մանր անձև նախշերով ողորկ թղթով: Առաջին կազմերեսի դարձերեսին և գիրք II-ի վերջին էջ 22-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակին սոսնձված է մուգ բալագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթ: Գիրք I-ի և գիրք II-ի երկրորդ տիտղոսաթերթերի վերևի մասերում կա «Սիրելի Յովհ. Թումանեանին Հեղինակից» ընծայագիրը սև թանաքով: Երկու գրքերի տիտղոսաթերթերին հաջորդում են ճակատանկարներ՝ գիրք I՝ Պետրոս Ադամյանի և գիրք II՝ Դ. Կ. Թուրյանի: Էջերին կան անհայտ անձի նշումները մատիտով: Կազմի եզրերը թեթևակի մաշված են, կռնակը՝ խունացած:
Հեղինակ՝ Վրույր Ա.Էջ՝ I - 61, նկ.; II - 22, նկ.Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1891Լայնություն (սմ)՝ 12,2Երկարություն (սմ)՝ 18Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/226