Ա. Համառոտություն քրիստոնեական ուսման Հայաստանյաց...
Ա. Համառոտություն քրիստոնեական ուսման Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցվո; Բ. Ուսումն պարտուց
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Ա. Համառօտութիւն քրիստոնէական ուսման Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցւոյ; Բ. Ուսումն պարտուց
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Պետրոս Շամշեանց. Ա. Համառօտութիւն քրիստոնէական ուսման Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցւոյ; Բ. Ուսումն պարտուց (մի կազմում). - Կ. Պօլիս, տպագրութիւն Ռ. Յ. Քիւրքճեան, Ա. - 1866 թ.; Բ - 1870 թ.: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսներին սոսնձված է մուգ կապույտ-սև մարմարե մակատեսքով ողորկ թուղթ: Կռնակը մուգ շագանակագույն կաշվից է: Առաջին ֆորզացի ներքևի աջ մասում և առաջին տիտղոսաթերթին հաջորդող էջի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին ֆորզացի վրա կան անհայտ անձի մակագությունները մատիտով: Կազմերեսները և կռնակը խունացած են, եզրերը՝ մաշված, որոշ էջերին կան սնկահետքեր և այլ բնույթի կեղտաբծեր:
Հեղինակ՝ Շամշյան Պ.Էջ՝ Ա.- /6/, 103; Բ. - /4/, 160Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ Ա. - 1866; Բ. - 1870Լայնություն (սմ)՝ 14,8Երկարություն (սմ)՝ 22,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/284