Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Մենագրությունը համակողմանի ուսումնասիրություն է Աբովյանի մասին, որտեղ առաջին անգամ քննության են առնվում աբովյանագիտության զարգացման փուլերը՝ կապված հայ հասարակական մտքի ու հոսանքների հետ, ռոմանտիկական ուղղության ու մեթոդի կազմավորման և զարգացման հարցերը: Գնահատվում է գրողի ստեղծագործական ուղին, նրա պոեզիան՝ իր տարատեսակներով, ռեալիզմի կազմավորումը, կապը ռուսական ու եվրոպական գրական-հասարակական առաջընթացի հետ: Հանգամանորեն ուսումնասիրվում է «Վերքը», նրա պրոբլեմատիկան ու պոետիկան, և «Պատմություն Տիգրանի» վեպը: Մենագրությունը պարունակում է պատմական, տեսական և գրական հարուստ նյութ:
Հեղինակ՝ Սահակ ԲազյանԷջ՝ 674Նյութը՝ Թուղթ, կաշվենման կազմՍտեղծման/Արտադրման վայրը՝ Երևան, «Միտք» հրատարակչությունՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1966Չափս՝ 22.5ˣ15Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
642