Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Ազատութեան ժամեր
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Սմբատ Շահազիզեանց. Ազատութեան ժամեր (Սմբատ Շահազիզեանց, աշակերտի վեցերորդ դասատան Լազարեանց ճեմարանի Արևելեան լեզուաց), հատոր 2. Ոտանավորներ; Ռոմանսներ; Գրաբար շարադրություն. - Մոսկվա, տպ. Լազարեանց ճեմարանի, 1860: Շապիկը բաց դարչնագույն բարակ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև բուսանախշերով ուղղանկյուն շրջանակ՝ գրքի վերնագրով և այլ տվյալներով: Վերջին կազմերեսին նույնպես պատկերված է սև բուսանախշերով ուղղանկյուն շրջանակ, որի ներսում տպագրված է հրատարակչի ազդագիրը: Անվանաթերթի ներքևում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, իսկ վերջին էջ 189-ին հաջորդող թերթին՝ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գիրքը մասնատված է, շապիկը՝ թեթև մաշված և խունացած:
Հեղինակ՝ Շահազիզ ՍմբատԷջ՝ XI, 189Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1860Լայնություն (սմ)՝ 7,8Երկարություն (սմ)՝ 11,4Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/515