Ազգերու պատմություն: Ա. հատոր: Արևելյան հին ազգեր...
Ազգերու պատմություն: Ա. հատոր: Արևելյան հին ազգեր և Հունաստան
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Ազգերու պատմություն: Ա. հատոր: Արեւելեան հին ազգեր եւ Յունաստան
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Բրօֆ. Յ. Յակոբեան. Ազգերու պատմություն: Ա. հատոր: Արեւելեան հին ազգեր եւ Յունաստան. Պատկերազարդ. Բարձրագոյն դասընթաց. Հրատարակութիւն Նշան-Պապիկեան գրատան. - Կ. Պոլիս, 1911, տպարան Նշան-Պապիկեան: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսներին սոսնձված է բաց կանաչավուն ողորկ թուղթ: Առաջին կազմերեսին պատկերված է կանաչ դրավագազարդ նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում կարմիր ոճավոր տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, դարձերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Վերջին կազմերեսին կանաչ ու կարմիր տառերով տպագրված է հրատարակչի ազդագիրը: Կռնակը սև՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթից է: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին էջ 264-ի և կազմերեսի միջև ամրացված է Հունաստանի քարտեզը, որի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերին կան բազմաթիվ սև-սպիտռակ նկարներ, պատկերներ: Կազմերեսները խունացած են, եզրերը՝ թեթևակի մաշված:
Հեղինակ՝ Հակոբյան Հովհ.Էջ՝ 264, նկ. 1 թ. քարտեզՆյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1911Լայնություն (սմ)՝ 12Երկարություն (սմ)՝ 18Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/212