Ազդագիր Լ. Կարախանյանի՝ Թիֆլիսում ստեղծված առաջին...
Ազդագիր Լ. Կարախանյանի՝ Թիֆլիսում ստեղծված առաջին արևելյան նվագախմբի
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Ազդագիր
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Հայ տաղանդավոր քամանչահար-վիրտուոզ Լ. Կարախանյանի՝ Թիֆլիսում ստեղծված առաջին արևելյան նվագախմբի հյուրախաղերի ազդագիրն է: Այն գունավոր է: Դեղին հիմնագույնի վրա մեծ տառերով, կարմիր գույնով գրված են նվագախմբի գեղարվեստական ղեկավար՝ Լ. Կարախանի, մենակատարուհիներ՝ Թամար Լիսիցյանի և Մարիկա Ավակիմովայի անունները: Ազդագրում տեղադրված են նաև նրանց երեքի և նվագախմբի լուսանկարները: Համեմատաբար փոքր տառատեսակներով և սև գույնով գրված են նաև նվագախմբի մյուս մասնակցիների՝ Մ. Աջամեշաշվիլի, Օ. Կասյանի, Մ. Սուլեյմանլի, Լ. Միրզաբեկովի, Շ. Սուլեյմանովի անունները և ծրագիրը՝ Սպենդիարյան, Փոցխվերաշվիլի, Տիգրանյան, Մ. Էֆենդի, Սայաթ-Նովա, Կարախան և այլք: Դաշնակահար՝ կոմպոզիտոր Ն. Մկրտչյան, տնօրեն՝ Լ. Կարախան, ադմինիստրատոր՝ Մ. Լալաբև: Ազդագիրը ռուսերեն է: Համերգը կայացել է Նարիմանովի անվան ակումբում՝ մարտի 1-ին:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՉափս՝ 87*61Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8098/85
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-265