Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
1996 թ. ապրիլի 24-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Ալեքսանդր Գրիբոյեդովի ծննդյան 200-ամյակը» թեմային, որի վրա պատկերված է գրողի դիմանկարը: Ալեքսանդր Գրիբոյեդով (1795-1829), ռուս գրող և դիվանագետ: Մինչև 1822 թ. վարել է դիվանագիտական առաքելություն, մասնակցել է Թուրքմենչայի պայմանագրի կնքմանը:15-րդ կետով, որ մտցվեց Գրիբոյեդովի առաջարկությամբ և ջանքերով, պարսկահայերին թույլատրվում էր գաղթել Արևելյան Հայաստան: 50.000 հայերի ներգաղթը նշանակալից իրադարձություն էր: Գրիբոյեդովը ուսումնասիրել է հայոց պատմությունը, 1819 թ. եկել է Երևան, այցելել Էջմիածնի վանք, Մատենադարան, տպարան, դպրոց: Գեներալ Պասկևիչի բանակում, որպես դիվանագիտական գրասենյակի պետ, մասնակցել է Երևանի, Սարդարապատի, Նախիջևանի ազատագրմանը, պարգևատրվել է «Երևանի գրավման համար» շքանշանով: 1827 թ. Երևանի Սարդարի պալատի դահլիճում բեմադրվել է Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը: LG
Նյութը՝ Թուղթ, սանրավորՉափս՝ 2.5x4 սմՆկարիչ-Ձևավորող՝ Փարթամյան ՍամվելՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1996Նկարագրություն՝ Ալեքսանդր Գրիբոյեդովի ծննդյան 200-ամյակ: Անվանական արժեքը՝ 90 ՀՀ դրամ:Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
108-Նամ.