Թեմա՝
Արհեստագործության միջոցներ
Ենթաթեմա՝
Վարսավիրության գործիքներ, պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ածելի
Թանգարան՝ Հրազդանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Ածելի սափրվելու, իր տուփով: Ածելին ծալվող է, սափրող մասը նիկելապատ պողպատից, իսկ մյուս մասը , որի մեջ ծալվում է սափրող մասը՝ պլաստմասայից, երկու ծայրերը ամրացված են , իսկ մեջտեղի մասը դատարկ է, ամրացված ծայրերից մեկին էլ ամրացված է սափրող նկելապատ մասը: Սափրող մասի մի երեսի վրա դաջվածքով պատկերված է մեծ, երկար կամուրջ՝ ձախ կողմում շենք: Պլաստմասայի մասին միացող մետաղյա մասը, որը ավելի հաստ է , ներքևի մասից խարտոցանման է, իսկ քիչ թեքվող պոչի մասը փակ վիճակում մնում է դուրս, որը սեղմելով՝ ածելին բացվում է: Հաստ մասի մի երեսին ռուսերեն փորագրված է ,, МОСКВА, З-Д СТИЗ 52" : Ածելիի տուփը ստվարաթղթից է՝ արհեստական կաշվով պատված, ուղղանկյունաձև, երկու մասից՝ մեկը կարճ, մյուսը՝ երկար, իրար մեջ հագնող: Տուփի վրա ռուսերեն էգրված է ,,ЗАВОД ,,ТРУД'' ГЛАВСТАНКОИНСТРУМЕНТ ММП ВАЧА РСФСР'':
Նյութը՝ Պողպատ, թուղթ, պլաստմասաԱրտադրողի անվանումը՝ Գործարան Մոսկվա ՍՏԻԶՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԽՍՀՄՀայտնաբերման վայրը՝ Հրազդանի տարածաշրջանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1952թ.Չափս՝ Ածելիի -24 x 15սմ, Տուփի-17 x 3 x 1.5սմՆվիրատու՝ Ա.ԳալստյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳՄ 1637
Բաժնեհաշվառանիշ՝
Ն-ՆԳ