Աղաման կանացիակերպ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Աղաման Բնօրինակի անվանում՝  Աղաման կանացիակերպ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Աղաման կանացիակերպ - բաց շագանակագույն, նստուկն ու պարանոցը նեղացող, տակառատիպ ուռուցիկ փորով երկունկանի, պարանոցի ներքևի հատվածում ունի շրջանաձև անցք-«բերան»: Պարանոցին կնոջ դեմքի քանդակ է արած, ճակտնոց է պատրաստած, որը զարդարված է 4 սպիտակ և 1 երկնագույն կերամիկե քարերով ։ Ճակտնոցից ներքև քանդակված է մարդկային քիթ, բերան, իսկ աչքերի տեղը մեկական երկնագույն կերամիկե քար է տեղադրված։Երկու ունկերից դեպի ներքև քանդակված են ձեռքեր, որոնք ձգվում են մինչև աղամանի բերանի ներքևի հատվածը։ Մի ձեռքի վրա ևս ամրացված են կերամիկեքարեր: Տրամագիծ (սմ)՝  բ.տր.12, հ.տր.21 Բարձրություն (սմ)՝  60,8 Նյութը՝  Կավ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակի մարզ գ.Հառիճ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 248 Բաժնեհաշվառանիշ՝  Ա8/1