Աղաքսակ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Աղաման Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Աղաքսակ՝ մեզարագործ, քառակուսի իրանով, ավելի փոքր քառակուսի վզով աղամանը զարդանախշված է շուլալի տեխնիկայով արված նախշերով։ Աղամանի վիզն ու իրանը զարդարված են համակենտրոն շեղանկյունների պատկերներով, որոնց եզրերին կեռեր են արված։ Տակի մասը գծաշերտերով, բերանը բամբակյա կտորով կարված, նույն կտորից կախիչով, կողքերը բրդյա թելերով օղակարով կարված։ Լայնություն (սմ)՝  38,5սմ Երկարություն (սմ)՝  36,4սմ Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշի մարզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ․ սկիզբ - XX դ․ սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ274 Բաժնեհաշվառանիշ՝  Ա/ Բ-1-1-376