Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գրպանի արտաքին երեսը հարդարված է տարբեր լայնության զարդաշերտերով: Կենտրոնական լայն զարդաշերտի վրա պատկերված են միմյանց կցված բազմաշերտ խոյեղջյուրներ՝ կարմիր և մուգ կանաչ: Նկարագրված զարդաժապավենից վերև և ներքև անցնում են մեկական նեղ գոտիներ՝ հարդարված ոճավորված Տ-աձև նախշերով և համեմատաբար լայն շերտեր՝ հարդարված եռանկյունաձև հորինվածքներով: Ելուստի վրա պատկերված են միմյանց կցված բազմաշերտ խոյեղջյուրներ: Հակառակ երեսը կազմված է բաց և մուգ շագանակագույն, կարմրավուն տարբեր լայնության շերտերից: Գործված է երկերես կարպետի տեխնիկայով, արտաքին երեսի նախշերը կատարված են շուլալ եղանակով:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Արցախ, Սևանի ավազանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՆյութը՝ բուրդՉափս՝ 44*39Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4597/6
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2521