Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Մանրաքանդակ/անիմալիստական քանդակ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Այծը պատկերված է կանգնած, անշարժ վիճակում, քառանկյունձև հարթակի վրա: Իրանի բոլոր մասերը՝ ոտքերը և նրանց մկանային հյուսվածքները, պոչը, երկար վիզը արտահայտված են ընդգծված հստակությամբ: Դնչի տակից սկսվող ճեղքը հասնում է մինչև իրանի վերջը փորի տակով, որի մեջ է գտնվում կլոր գնդիկը: Իրանի ստորին մասի երկու կողմերում և հետանզքից ցած արված են եռանկյունաձև հանվածքներ, պոչը կեռ է: Գլուխը և ամբողջ տեսքը թողնում է վեհ տպավորություն, որը վզի վրա ունի հորիզոնական դիրք: Գլխի վրայի բաղադրամասերը պատկերված են հետևյալ կերպ՝ բերանը ճեղքով հորիզոնական, աչքերը շրջանաձև մեջը փոսիկ, ճակատի մազերի փունջը կախված դեպի առաջ, եղջյուրները կեռված են դեպի ետ, ականջները եղջյուրների ետևի մասում ցցված են վեր: Արձանադրոշը ամենայն հավանականությամբ ձուլված է մոմե կաղապարում: Արձանը պատկանում է արու այծի, որի ամորձները ընդգծված են:
Հայտնաբերման վայրը՝ Շիրակավան, I դամբարանադաշտ, N 8 դամբարանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ մ.թ.ա. XV-XIV դդ.Նյութը՝ բրոնզԵրկարություն (սմ)՝ 8,5Բարձրություն (սմ)՝ 14,5Հավաքագրող՝ Ռ. ԹորոսյանՀայտնաբերման ժամանակը՝ 1980 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2654/ 46 բ
Բաժնեհաշվառանիշ՝
Հ-91