Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված են զինվորական հագուստով տղամարդիկ: Առաջին շարքում ծնկած են հինգ հոգի, երկրորդ շարքում կանգնած են վեց հոգի: Բոլորի ձեռքին կան երկարափող հրացաններ /առջևի շարքի եզրերում ծնկածների ձեռքերին հրանոթներ են/, կրծքին կամ գոտկատեղում կապված ունեն փամփշտակալներ: Լուսանկարը ներքևի աջ անկյունում ունի անգլերեն գրություն ‹‹Muradian›› լուսանկարչի ազգանունը: Լուսանկարը կից ունի ստվարաթղթե հիմք, որը նախկինում փակցված է եղել լուսանկարի դարձերեսին, որի վրա հայերեն ձեռագիր գրված են լուսանկարում պատկերված անձանց անունները. ‹‹Չուլճի Յակոբ, Տուշխունեան, Ունճի Սարգիս..., Յակոբ Տեր-Յակոբեան››:
Նյութը՝ լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթԼայնություն (սմ)՝ 12.2Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԱյնթափՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1920թ.Բարձրություն (սմ)՝ 7.8Նվիրատու՝ Զոհրաբ ՎարդանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8383
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՊ-10ա,բ