Անանիա Շիրակացու 1400-ամյակը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2005 թ. հոկտեմբերի 5-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Անանիա Շիրակացու 1400-ամյակը» թեմային, որի վրա պատկերված է Անանիա Շիրակացու դիմանկարը նրա կողմից ստեղծված աղյուսակների խորքին: Անանիա Շիրակացի (605-685), հայ գիտնական, փիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագետ, ճշգրիտ գիտությունների հիմնադիրը Հայաստանում: Փիլիսոփայության հարցը լուծել է իդեալիստորեն, ընդունել է աստծո առաջնությունը, անտիկ գիտությունը համարել քրիստոնեական աշխարհայացքի հիմք, քննադատել է աստղագուշակությունը, ճակատագրապաշտությունը: Նրա գիտական ժառանգությունը զգալի ազդեցություն է ունեցել հայ բնագիտության մտքի հետագա զարգացման վրա: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2005 Չափս՝  2,5x4,2 սմ Նկարագրություն՝  Անանիա Շիրակացու 1400-ամյակը: Անվանական արժեքը՝ 170 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Կոջոյան Կարեն Տպարան՝  Cartor Security Printing Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  550-Նամ.