Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Անկողնակալ- կարպետահյուս, հատակը զոլավոր է, կողերը զարդանախշված են կանաչ, կապույտ, սպիտակ և կարմիր երկրաչափական ու կեռիկաձև նախշերով: Պատկանել է Կարենի պապին՝ Կարապետ Բալամուտյանին: Վերջինս 1915 թվականին Կեսարիայից գաղթել է Սիրիա, իսկ 1946 թվականին հայրենադարձվել Հայաստան: Այս և մի շարք այլ առարկաներ պահել է որպես իր կորուսյալ հայրենիքի մասունքներ: Նրա մահից հետո միայն թոռը որոշել է դրանք հանձնել թանգարանին:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Արևմտյան Հայաստան, ԿեսարիաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՆյութը՝ ԲուրդՉափս՝ 105 x 45 x 53 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 3238-1