Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Դեղնավուն ուղղանկյուն կտորի մակերեսն ասեղնագործված է բուսական զարդանախշերով: Կենտրոնում կարմիր թելով ասեղնագործված քառանկյան միջից դեպի վեր և ներքև դուրս են գալիս կարճ շագանակագույն ցողունով կանաչ տերևներով կարմիր փոքր ծաղիկներ, որոնց ավելի մեծ տարբերակներն ասեղնագործված են քառանկյան աջ ու ձախ կողմերում: Անձեռոցիկը եզրակարված է ժանեկազարդ երիզով: Գործել է Մարի Կարապետյանը: Նա Արևմտյան Հայաստանից գաղթելուց հետո բնակվել էր Ռումինիայում: Այն իր հետ 1946 թվականից հետո Երևան էր բերել վերջինիս հարսը՝ Մարի Սարգսյանը (նվիրատուի սկեսուրը):
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՌումինիաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի 40-ական թթ.Նյութը՝ Բամբակ, մետաքսՉափս՝ 45 x 29 սմՆվիրատու՝ Հերմինե ՍարգսյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17542