Աննա Հեդվիգ Բյուլ. 1887-1981: Էստոնացի հայասեր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2016 թ. դեկտեմբերի 30-ին շրջանառության մեջ է դրվում «Միսիոներներ. Աննա Հեդվիգ Բյուլ» թեմային նվիրված 1 նամականիշ: Նամականիշը ունի 280 դրամ անվանական արժեք: Նամականիշի վրա պատկերված է էստոնացի միսիոներ, հայասեր Աննա Հեդվիգ Բյուլը, ով Հայոց ցեղասպանության ընթացքում օգնել է փրկել հազարավոր հայ որբերի կյանքեր՝ իր ողջ կյանքը նվիրելով հայությանը։ Նամականիշի խորապատկերին ներկայացված են իր կողմից փրկված որբերը, ինչպես նաև՝ իր կողմից հայերեն լեզվով գրված նամակի մի հատված: AH Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2016 Չափս՝  3x4 սմ Նկարագրություն՝  Միսիոներներ. Աննա Հեդվիգ Բյուլ: Անվանական արժեքը՝ 280 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Մկրտչյան Վահագն, Դովլաթյան Դավիթ Տպարան՝  Cartor Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  2018-Նամ․