Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Ունիկալ գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Բաց մոխրագույն ֆոնին՝ վերացական հորինվածք: Ողջ մակերեսով պատկերված է իրար մեջ ներթափանցող, միմյանց վրայից ծորացող գունային բծեր: Վերին ձախ անկյունում՝ եռանկյունաձև շրջագծի մեջ՝ դեղին բիծ: Աջ վերին հատվածում՝ երկու բրգաձև եռանկյունու սիլուետ: Դեպի ներքև՝ կնոջ մերկ տորս հիշեցնող պատկեր: Գունային գամման հագեցած է մոխրագույն, տեղ-տեղ դեղին, երկնագույն և սպիտակ գունաբծերով: Ողջ հորինվածքը հագեցած է նաև գունաներկի շաղ տված կետերով:
Հեղինակ՝ Հակոբյան Քաջիկ (1950)Նյութը՝ թուղթ. խառը տեխնիկաՉափս՝ 48x62Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵԺԱԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵԺԱԹ-612/2(7)