Աշխարհների ծագումը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  L' ORIGINE DES MONDES Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջթղթյա, բաց մոխրակապտավուն երանգի: Շապիկին մուգ և բաց կապույտ գույներով ձևավորում, վերևում բաց կապույտ շերտագծի մեջ սպիտակ տառերով գրված է հավաքածուի անվանումը: Տակը՝ հեղինակի անունը: Կենտրոնում՝ բաց կապույտ կետերով մեծ հարցական նշան է պատկերված: Վերնագիրը հարցական նշանի վրա է՝ մուգ կապույտով: Ներքևում ՝ հարցական նշանի կետի մեջ հրատարակչության խորհրդանշանը աշխարհի քարտեզի ֆոնի վրա հրատարակչության սկզբնատառերը՝ մեկը մյուսի տակ: Ստորին մասում՝հրատարակչության անվանումը /բաց կապույտ զոլի մեջ սպիտակով/: Կողին գրքի տվյալները և հրատարակչության խորհրդանշանը: Նախանվանաթերթին՝ վերնագիրը, դարձերեսին նույն հեղինակի երեք այլ գործերի տվյալներ: Տիտղոսաթերթին՝ գրքի տվյալները: Հեղինակ՝  Լաբերեն Պոլ Էջ՝  320 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1936թ. Չափս՝  11,9x18,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5627