Ապարանջան

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Ձեռքի զարդ Տեսակ/ժանր՝  Ապարանջան Բնօրինակի անվանում՝  Ապարանջան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է օղակներով իրար միացած երեք զարդատախտակից, որոնցից եզրայիններն ունեն շեղանկյուն, իսկ կենտրոնականը՝ շեղանկյան ձև: Նրանք ունեն զուգաթելի տեխնիկայով արված բուսական զարդանախշերով ցանցկեն մակերես և փոքր-ինչ կորացած են: Կենտրոնական զարդատախտակն ագուցված է վառ կարմիր գույնի քարով, որը տեղադրված է երկհարկանի վարդակի մեջ, երկու անկյունում ունի ագուցված քարեր: Եզրային զարդատախտակները ևս ունեն վարդակի մեջ ագուցված նույնատիպ քարեր, իսկ անկյուններում՝ մետաղահատիկներ: Նյութը՝  արծաթ, ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1978թ. Քաշ (գր)՝  7.1 Հայտնաբերման ժամանակը՝  1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  315/բ Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-56