Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Առակք Քռիլովի: Յինն գիրս
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Առակք Քռիլովի: Յինն գիրս. Թարգմանեաց յաշխարհիկ բարբառ Գաբրիէլ արք-եպիսկոպոս Այվազեան. - Վաղարշապատ, 1896, տպարան Մայր աթոռոյ ս. Էջմիածնի: Շապիկլը վարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի վերևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջեր 17-ի և 402-ի ներքևի լուսանցքներում, նաև վերջին էջ 407-ի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Ոչ բոլոր էջերն են կտրտված: Կազմերեսները խունացած են, կռնակը՝ մաշված, գիրքը՝ մասնատված:
Հեղինակ՝ Կռիլով Ի. Ա.Թարգմանիչ՝ Այվազյան Գ.Էջ՝ (Ա-ԿԴ), 407Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1896Լայնություն (սմ)՝ 14,3Երկարություն (սմ)՝ 21Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
508/655