ԱՌԱՆՁՆԱՏԻՊ-«բանբեր Երեվանի համալսարանի»-2/56/, Վերհուշ Գր. Հակոբյան«Ե. Չարենցը գրական համալսարանի դա
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
«Բանբեր Երեվանի համալսարանի» ամսագրի
«Հրատարակումներ եվ հաղորդումներ»-ի 101-րդ էջին Գրիգոր Հակոբյանի ընծայագիրն է մանուշակագույն թանաք/ «Իմ եվ հազար-հազարավորների ուսուցիչ Եղիշե Չարենցի` գրական համալսարանում կարդացած դասախոսությունների վերաբերյալ այս համեստ հոդվածիս առանձնատիպը մեծագույն սիրով ու երախտագիտությամբ նվիրում եմ Չարենցի տուն-թանգարանին, որը կա եվ պիտի դառնա չարենցագիտության համար 1սրբազան տաճարը: Չարենցի երբեմնի նվաստ սան ` Գրիգոր Հակոբյան 28.03.1986թ.»:102-103-րդ էջերին ՀՍՄՈ ԳԱ ակադեմիկոս Էդ. Ջրբաշյանի «Երկու խոսք»-ն է Գ. Հ-ի հուշ-գրառման մասին, ուր նշում է, որ այստեղ կենդանի Չարենցն է դասախոսի դերում` ունկնդիրների հետ անմիջական կապի մեջ, բանաստեղծական արվեստի գաղտնիքների մասին մտորելիս, իչպես նաեվ պարզ է դառնում գրական ստուդիայում տաղաչափության ուսուցման չարենցյան հիմնական սկբունքը/ տարրական եվ ներածական / գիտելիքներ բանաստեղծական կառուցվածքի մասին/ վանկային սկզբունքի բացահայտումը:
Հրապարակման հեղինակ ԳՐ. Հ. 1935թ. եղել է ՀԳՄ կից գրական ստուդիայի սան, որտեղ Չարենցը կարդացել է դասախոսություններ բանաստեղծական արվեստի մասին: Ընթերցողին ներկայացված է հուշագրության մեջ ուրվագծվում է հայկական տաղաչափական եվ բանստեղծական յուրահատկությունների, բանաստեղծական վարպետության մասին խորհող Չարենցի կերպարը:
101-րդ էջին` ներքեվի աջ անկյունի մոտ ՉՏԹ կնիքն է:
Էջ՝ 15Նյութը՝ թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1985Չափս՝ 26սմ x 16,5սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4038
Հիմնական հաշվառանիշ՝
Հֆ 6254