Առաջադրանք և նախահաշիվ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Քրիստոնեական հավատքին առնչվող շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Շինություններ Բնօրինակի անվանում՝  Առաջադրանք և նախահաշիվ՝ գյուղ Օհանավանի Հովհաննավանք ճարտարապետական համալիրի Կաթողիկե եկեղեցու և գավթի, գյուղ Վերնաշենի Թանահատի բազիլիկայի, գյուղ Արենիի Ամաղուի Նորավանքի նախագծերի վերանայման: Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Գիրք՝ կապույտ գույնի կազմով: Կազմի վրա՝ մեջտեղի մասում, կա տիտղոսաթերթ: Բաղկացած է՝աշխատանքների նախահաշվի ելակետային տվյալներից, նախատեսվող աշխատանքների կազմից, նախահաշվից, ընդամենը՝ 6 թերթ տեքստից: Առաջադրանք և նախահաշվի առաջին էջին առկա է Հուշարձանների պահպանության վարչության կնիքը, ստորագրություն, չորրորդ էջին առկա են Հուշարձանների պահպանության վարչության և Նախագծային գրասենյակի կնիքները, հեղինակների ստորագրությունները: Կազմի վրա առկա է Նախագծային ինստիտուտի շտամպը, որի վրա առկա են ամիս ամսաթիվ, հին համարը և ստորագրություն: Հեղինակ՝  Թ. Գևորգյան, Հ. Թելումյան, Գ. Ղաֆադարյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980թ. Նյութը՝  Թուղթ, կալկա Չափս՝  Լայն.՝ 21.8սմ, երկ.՝ 29.5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 72 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 1/303(1)