Աստղագորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Ն. Ադոնցի անվ. Սիսիանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Աստղագորգ, Կապույտ հիմնադաշտով, որի վրա կա չորս աստղ: Սրանք միմիյանցից բաժանված են մուգ կապույտ մեդալյոններով, որոնց կենտրոնում տեղադրված է քառակուսի նախշ: Կենտրոնական աստղերն ունեն հինգ գույնի աստղագոտի, որոնք աջ և ձախ կողմերում վերածվում են աստղերի: Գորգի աջ և ձախ կողմերում դրված են սլաքներ , որ բնորոշ են միայն Սիսիանի գյուղերին: Գորգը խիստ մաշված է , խիստ զրկված խավից: Գորգը ունի յոթ եզրագոտի , որոնցից վերջինը խիստ մաշված է: Գորգի վրա կան անցքեր , որոնցից մեկը կարկատած է: Հեղինակ՝  Գյուլբահար Հովսեփյան Լայնություն (սմ)՝  1.25 Երկարություն (սմ)՝  2.47 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  գյուղ Լոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1526