Ավ. Իսահակյանը, տիկ. Սոֆիկը, սփյուռքահայ մի մեծ խմբի հետ Մայր տաճարի մոտ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարում՝ Ավ. Իսահակյանը, տիկ. Սոֆիկը, սփյուռքահայ մի խումբ գրողներ և ժողովրդի ներկայացուցիչներ Մայր տաճարից դուրս գալիս: Իսահակյնը կենտրոնում է, երևում է ամբողջ հասակով մեկ, դիմացից: Հագին բաց գույնի, գծավոր կտորից կոստյում է տակից գծավոր կտորից վերնաշապիկ, որի օձիքը շրջված է պիջակի վրա, որի լամբակին «Կարմիր դրոշ» շքանշանն է: Նրա ձախ ձեռքին ձեռնափայտ է, գլխին՝ մուգ գույնի լայնեզր գլխարկ: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  23,7 Երկարություն (սմ)՝  19,5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Էջմիածին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1956թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 528 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ503