Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
3-րդ էջում «Լույս է տեսել նոր գիրք» խորագրի տակ Վահան Մուղնեցյանը «Ապրած պահեր» հոդվածում անդրադառնում է Դավիթ Մալյանի «Դեմքեր, հանդիխումներ» ժողովածուին, ուր տեղ են գտել հեղինակի գրառումները, մամուլում հրատարակված ակնարկները, հոդվածեր՝ հայ բեմի, կինոյի մեծանուն վարպետների, բանաստեղծների մասին:
Ե.Չարենցի հետ շփումը անակնկալ չէ: Հուշ-դեպքերի նկարագրություն, ու տողերի հետ կարծես տեղափոխվում ես նրա միջավայրը, հաղորդվում նրա էությունը: «...Մեկ էլ հանկարծ Չարենցը ելավ տեղից ու փակ աչքերով դարձավ ինձ՝ լսիր, դու մի երգ գիտես, հիշում ես.... երգիր, խնդրում եմ, շուտ, շուտ սկսիր... Երգեցի և կարծես վերջ... Տասը անգամ երգիր, մեկը մյուսի ետևից... եթե ինը երգես, կզարմանամ...»:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1098 123
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ2279