Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
3-րդ էջում.Սաֆարյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» հոդվածն է, որը սկսվում է Չարենցի տողերով. «Բայց նա կգա, պոետը Մեծ...»: Հեղինակը նշում է, որ Ե.Չարենցի այս խոսքերը եթե երբևէ դառնան բնաբան-բնութագիր, ապա Պարույր Սևակին բնութագրելու և ներկայացնելու համար: Չարենցի այս ասույթի հասցեատերը Սևակն է: Չարենցը երազում էր գրական այնպիսի երևույթների մասին, որոնց իրականացման համար պետք էին նոր ժամնակներ: Չարենցի երազանքն իրականացնելու համար եկած պոետական սերնդի մեջ ամենանշանավորը եղավ Սևակը: Նա եկավ... առանց ուշանալու: Նա եկավ, երբ դեռ նոր էր բոլորել Չարենցի մահվան առաջին հնգամյակը: Նա ինքնահաստատման երկար ուղի պիտի անցներ՝ դառնալու բանաստեղծի երազած իսկական պոետը:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1097 120
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ2276