Ավ.Իսահակյանը 1907թ. Պետական Դումայի Երևանյան նահա...
Ավ.Իսահակյանը 1907թ. Պետական Դումայի Երևանյան նահանգի հայ պատվիրակների հետ
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Լուսանկարված են հավանաբար, պավիլիոնում՝ գետնին /որ ծածկված է գորգով/, աթոռներին նստած, կանգնած՝ տարբեր դիրքերով, տարբեր հագուստներով: Խալու վրա կան երկար և կլոր մութաքաներ՝ հենվելու համար:Երկրորդ շարքում, աջից երրորդը՝ Ավ.Իսահակյանն է, որ նստած է աթոռին, ձեռքերը կրծքին խաչած, նկարված է դիմացից, մինչև ծնկները /երևում է աջ ոտքը/: Մազերը, բեղն ու մորուքը՝ խնամված, սև, առատ: Հագին մուգ տաբատ և պիջակ, բաց գույնի վերնաշապիկ և փողկապ, որ հազիվ են երևում: Նրա երկու ուսագլուխներին դրված են հետևում կանգնածներից երկուսի աջ ափերը: Լուսանկարվողների հետևում աղոտ երևում է բնապատկեր ունեցող պաստառ: Լուսանկարվածները համարակալված են: Լուսանկարը՝ սև-սպիտակ:
Նյութը՝ Լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 28,5Երկարություն (սմ)՝ 22,5Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ Հունվար, 1907թ.Նվիրատու՝ Իսահակյանների ընտանիքՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԻՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 82
Բաժնեհաշվառանիշ՝
ՖՖ 72