Ավտոռեֆերատ՝ գիտական աշխատանքի «Ա.Խաչատրյանի երաժշ...
Ավտոռեֆերատ՝ գիտական աշխատանքի «Ա.Խաչատրյանի երաժշտությունը դրամատիկական թատրոնում»
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ավտոռեֆերատ
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար ատենախոսության ավտոռեֆերատ, որտեղ Է.Բարուտչևան քննարկում է հետևյալ հարցերը. դրամատիկական թատրոնում երաժշտության երկակիությունը, թատերական երաժշտության դերը, երաժշտության օգտագործումը թատրոնում 19-20-րդ դարերում: Այնուհետև հեղինակը անցնում է Ա.Խաչատրյանի թատրոնի համար գրված երաժշտությանը: Ուսումնասիրությունը բաղկացած է հետևյալ գլուխներից. Առաջին գլուխ - Նվիրված է Ա.Խաչատրյանի հայ դրամատուրգիայի դասականների պիեսների համար գրված երաժշտությանը: Երկրորդ գլուխ - Նվիրված է Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի և Բ.Լավրենյովի «Լերմոնտով» պիեսի համար գրված Ա.Խաչատրյանի երաժշտությանը: Երրորդ գլուխ - Արտասահմանյան դասականների պիեսների համար Ա.Խաչատրյանի գրած երաժշտության վերլուծություն: Չորրորդ գլուխ - Սովետական գրողների պիեսների համար Ա.Խաչատրյանի գրած երաժշտության վերլուծություն: Հինգերորդ գլուխ - Ընդհանուր օրինաչափությունների բացահայտում, արդյունքների ամփոփում:
Նվիրատու՝ Է.ԲարուտչևաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1966թ.Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԼենինգրադՀեղինակ՝ Էրա ԲարուտչևաՆյութը՝ Թուղթ, տպագիրթերթ՝ 8Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1760
Բաժնեհաշվառանիշ՝
ПЛ-1887