Թեմա՝
Զենք
Ենթաթեմա՝
Հրազեն
Տեսակ/ժանր՝
Ատրճանակ
Բնօրինակի անվանում՝
Ատրճանակ
Թանգարան՝ «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամՆկարագրություն ՝
Պատկանել է նվիրատուի՝ սիրիահայ հայրենադարձ, մասնագիտությամբ բժիշկ Ջորջ Բարսեղյանի հոր պապին՝ Գրիգոր Բարսեղյանին (ծնված՝ մոտ 1870-ական թթ.), ով եղել է 1920-1921թթ. Այնթապի ինքնապաշտպանական մարտերի մասնակից, իսկ ատրճանակն օգտագործել է Այնթապի հերոսամարտի ընթացքում: Բարսեղյանների ընտանիքը 1870-ական թվականներին Վանից գաղթել է Այնթապ, որտեղ զբաղվել են հողագործությամբ, այգեգործությամբ: 1915թ. Այնթապից գաղթել են Սիրիա, 1918թ. հետ են վերադարձել Այնթապ, 1921թ. կրկին գաղթել Սիրիա: Ընտանեկան մասունք համարվող A.F.C. SMITH & WESSON SPRINGFIELD MASS. U.S.A. տեսակի ատրճանակը թողարկվել է 1877թ. (reissue July 25 1871): Ատրճանակի հետ առկա են 63 (վաթսուներեք) 30մմ տրամաչափի չկրակված փամփուշտներ: Ատրճանակը դրված է կաշվե դարչնագույն պատյանում: Ջորջ Բարսեղյանը Հայաստան գալուց առաջ զենքն ի պահ է տվել Սիրիայում ՀՀ դեսպանատանը, ապա՝ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի ջանքերի շնորհիվ՝ հնարավոր է եղել փոխադրել Հայաստան:
Նյութը՝ երկաթՆվիրատու՝ Էլիզ Սեմերճյան (Բարսեղյան), Ճորճ, Պերճ, Ռաֆֆի Գրիգորի ԲարսեղյաններԱրտադրողի անվանումը՝ A.F.C. SMITH & WESSON SPRINGFIELD MASS. U.S.AՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱՄՆՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1877 թ․Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀՑԹԻ
Բաժնեհաշվառանիշ՝
270