Արաքս: Գրական և գեղարվեստական պատկերազարդ հանդես

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Բնօրինակի անվանում՝  Արաքս: Գրական եւ գեղարւեստական պատկերազարդ հանդէս Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արաքս: Գրական եւ գեղարւեստական պատկերազարդ հանդէս, խմբագիր-հրատարակիչ Ս. Գուլամիրեան.գիրք Ա, յունիս. - Ս. Պետերբուրգ, 1890, տպարան Ի. Ն. Սկորոխոդովի: Շապիկը բաց մոխրագույն երանգով ողորկ ստվար թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վերևի մասում ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը: Գիրքն ունի 3 էջագրություն՝ էջագրություն 1-ի լրացուցիչ էջ «Ա»-ի և հիմնական էջ 143-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը (թույլ է երևում): Էջերին կան սև-սպիտակ նկարներ, պատկերներ: Ոչ բոլոր էջերն են կտրտված: Առաջին կազմերեսը և կռնակը խունացած և մաշված են, վերջին կազմերեսը և վերջին էջերը բացակայում են, գիրքն ամբողջովին մասնատված է: Կազմող՝  խմբ.-հրատ.` Ս. Գուլամիրյան Էջ՝  Ա-ԺԲ, 180; ա-զ, 84; 15, VII Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890 Լայնություն (սմ)՝  16,5 Երկարություն (սմ)՝  25 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1064-1