Արծվագորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի վրա ներկայացված են երեք խոշոր քառաթև զարդանախշ, որի շուրջը սպիտակ հիմնագույնի վրա գծված են ուղիղ, կորացած ելուստներ բողբոջանման հավելվածներով։ Քառաթև զարդանախշի կենտրոնում կարմիր հիմնագույնով շեղ շրջանակի մեջ ամփոփված է բուսանախշ։ Դաշտը լրացված է մանրիկ երկրաչափական՝ վեցանկյուն, ութանկյուն նախշերով, երկու կենդանական պատկերով և «Տ»- տառաձևերով։ Ունի երեք զարդագոտի, որոնք երիզված են նեղ շերտավոր երիզներով։ Սպիտակ հիմնագույնով կենտրոնական զարդագոտու վրա պատկերված են նեղ ժապավեններով միմյանց շաղկապված աստղածաղիկներ։ Լայնություն (սմ)՝  146 Երկարություն (սմ)՝  270 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ․ 2-րդ կես Հայտնաբերման ժամանակը՝  10․07․1979թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2036 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-910