Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Կլոր քանդակ/անիմալիստական քանդակ
Թանգարան՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանՆկարագրություն ՝
Արձանիկ թռչնաձև, մեկ ոտքով կանգնած կլոր, տափակ պատվանդանի վրա, ուռուցիկ իրանով, երկար, հաստ վզով ու լայնացող կտուցով, գլխի երկու կողմերում պահպանվել են աչքերը՝ գնդաձև ելուստների տեսքով: Իրանի վրա կան չորս գնդաձև ելուստներ, որոնք ամփոփված են փորագիր, թեք գծերի մեջ, որը հիշեցնում է ջրային թռչուններ խորհրդանշող արձանիկներ:Ամբողջական, մասամբ թերի:
Հայտնաբերման վայրը՝ Կարմիր բլուրի կամ Արին բերդի տարածքիցՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ Մ.թ.ա. 8 -7 դարՆյութը՝ ԲրոնզԲարձրություն (սմ)՝ 5Հայտնաբերման ժամանակը՝ Տարբեր տարիների պեղումներիցՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԷԹ
Հիմնական հաշվառանիշ՝
13
Բաժնեհաշվառանիշ՝
13/91