«Արշալույս»-14/4415/., «Հեղափոխության մեծ երգիչը»,...
«Արշալույս»-14/4415/., «Հեղափոխության մեծ երգիչը», «Տերյան և Չարենց»էջ` 4-րդ
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Թերթի 4-րդ էջի նյութերը նվիրված են Ե. Չարենցի ծննդյան 80-ամյակին: Վ. Հովսեփյանի «Դեմքն այնքան պայծառ» հոդվածը «Հեղափոխության մեծ երգիչը» խորագրի ներքո է, որտեղ գրում է.«....Թվում է , թե ազդեցություններ են` ֆրանսիական պառնասիրստներից, թե Մայակովսկուց, Վ. Տերյանից, թե Սայաթ-Նովայից, ռուս սիմվոլիստներից, թե Սիամանթոյից: Բայց ինքնուրույն է, ամենուրեք` Չարենցը»:
Վարդ Ղազարյանն իր հոդվածում անդրադարձել է Տերյան-Չարենց առնչություններին: «Չլիներ Տերյանը ես ես չէի լինի»,- ասել է Չարենցը: Հ. Սուրխաթյանը ասել է.«Չարենցը բնական շարունակությունն է Տերյանի»: Որտեղ կանգ առավ Տերյանը, այնտեղից սկսեց Չարենցը,- ավարտում է իր խոսքը հոդվածագիրը: Առաջին էջի վերին ձախ անկյունում ՉՏԹ կնիքն է:
Հեղինակ՝ Վիկտոր ՀովսեփյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2246
Հիմնական հաշվառանիշ՝
Հֆ 5553