Արցախ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2001 թ. ապրիլի 20-ին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի ազգային կոստյումներ» շարքի երրորդ թողարկումը, որը ներկայացնում է հայկական տարազները: 250 ՀՀ դրամ անվանական արժեքով այս նամականիշը ներկայացնում է Արցախի (Artzakh) տարածաշրջանին բնորոշ ազգային հագուստով ընտանիք. Այս տարազը յուրահատուկ ոճ ունի, այն գրեթե զուրկ է որևէ ասեղնագործությունից: Հարուստ կանանց մուշտակի վրա արվում էր ոսկեթել ասեղնագործություն: Կարմիր թավշե վերնազգեստ-մուշտակի եզրերին կարում էին աղվեսի մորթի և կանաչ կտորից նեղ ժապավեն: Այս տարածաշրջանի կանանց զարդերն արծաթից էին, ինչն ավելի էր շքեղացնում զգեստը: Գլխի հարդարանքը ճոխ էր՝ արծաթե ճակտնոցով, քունքերին՝ արծաթե գնդաձև զարդերի շարանով: Գլխաշորը գլխին ամրացնելու համար օգտագործում էին քորոց-չանգալը, որը շատ ճոխ և գեղեցիկ զարդ էր: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  2,6x3,6 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Ղևոնդյան Ռուբեն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2001 Նկարագրություն՝  Հայկական ազգային տարազ: III թողարկում: Անվանական արժեքը՝ 250 ՀՀ դրամ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  214-Նամ.