Արևելյան խնդիրը և Հայկական հարցը իր ծագումեն մինչև մեր օրերը: (Պատկերազարդ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Արեւելեան խնդիրը եւ Հայկական հարցը իր ծագումէն մինեւ մեր օրերը: (Պատկերազարդ) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Էտուառ Տռիօ. Արեւելեան խնդիրը եւ Հայկական հարցը իր ծագումէն մինչեւ մեր օրերը: (Պատկերազարդ). Թարգմանեց Եր. Սրմաքէշխանլեան. - «Կիւթէմպէրկ» մատենաշար, N12. - Կ. Պոլիս, 1913, տպագր. Նշան Պապիկեան: Շապիկը բաց աղյուսագույն ողորկ ստվար թղթից է: Առաջին կազմերեսին աղյուսագույն տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալնրեը, ներքևի աջ մասում, նաև տիտղոսաթեթրի ներքևի աջ մասում կա հրատարակչի կնիքը աղյուսագույն թանաքով: Վերջին կազմերեսին նույնպես աղյուսագույն տառերով տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, և վերջին՝ հրատարակչի ազդագրի էջի ներքևի մասում, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կտրտված են միայն (Ա-ԺԲ) և 1-49 էջերը: Շապիկը և կռնակը թեթևակի մաշված և խունացած են, էջերը նույնպես խունացած են: Հեղինակ՝  Տրիո Է. Թարգմանիչ՝  Սրմաքեշխանլյան Եր. Էջ՝  (Ա-ԺԲ), 627 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  20 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/391