Արևիկ: Պատկերավոր այբբենարան մեծերի և փոքրերի համար: Մեծերի համար իբրև ինքնուսուցիչ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Արեւիկ: Պատկերաւոր աբբենարան: Մեծերի եւ փոքրերի համար: Մեծերի համար իբրեւ ինքնուսուցիչ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յօրինեց Ղ. Աղայեանց. Արեւիկ: Պատկերաւոր այբբենարան: Մեծերի եւ փոքրերի համար: Մեծերի համար իբրեւ ինքնուսուցիչ. Հեղինակի սեփական և փոխադրած յօդւածների, այլ և պատկերների արտատպելու իրաւունքը վերապահւած է: - Թիֆլիս, 1908, տպարան «Պրօգրէս» ընկ. / типографiя т-ва «Прогрессъ», Вельяминовская N7: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են բաց մոխրականաչավուն թղթով: Առաջին կազմերեսը նկարազարդ է՝ սև-սպիտակ բնապատկերի վերևի մասում մուգ բալագույն ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը, ներքևի ձախ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին կազմերեսի կենտրոնը նույնպես նկարազարդ է, վերևի ու ներքևի մասերում տպագրված է հրատարակչի ազդագիրը: Կռնակը նեղ է, մուգ բալագույն գործվածքից: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը (թույլ է երևում), նույն կնիքը կա նաև վերջին էջ 40-ի ներքևի լուսանցքում: Էջերին կան բազմաթիվ սև-սպիտակ նկարներ, պատկերներ: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ մասամբ մաշված: Հեղինակ՝  Աղայան Ղ. Էջ՝  40 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  17,8 Երկարություն (սմ)՝  24,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1125