Ափսե

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Ափսե Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունավոր հատակը եզերում է դուրս վեց սմ բացվող եզրամասը, որը երկու գլուխներում արտահայտված է եռանկյունավոր, կանաչ ջնարակված բռնիչ եզրամասով: Ողջ կողամասով արված են անկյունավոր ներդիր գծանախշեր, որոնք հավաքվում են կենտրոնում: Ողջ հատակին մեծ ու փոքր խաղողի տերևներն են, իսկ աջ և ձախ կողմերում ու ներքևի կողամասում՝ խաղողի ողկույզները: Պատկերները արված են կանաչ և բաց մանուշակագույն ջնարակով: Հաստ, սպիտակ անկյունում ջարդված է: Տակից փոքրիկ, ուղղանկյուն ելուստ-նստուկով: Քիչ թերի: Նյութը՝  Հախճապակի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Լայնություն (սմ)՝  26 Երկարություն (սմ)՝  33 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3338 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 2345