Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Խոհանոցային սպասք
Տեսակ/ժանր՝
Ափսե
Բնօրինակի անվանում՝
Ափսե (քարոզչական)
Թանգարան՝ «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամՆկարագրություն ՝
Ճենապակյա ափսե՝ կենտրոնում Քառյակ միության անդամ-երկրների ղեկավարների դիմապատկերներով: Աջ կողմում Ավստրո-Հունգարիայի Միացյալ պետության կայզեր Ֆրանց Յոզեֆ, ձախ կողմում՝ Գերմանիայի կայզեր Վիլհելմ II, ներքևում՝ Բուլղարիայի ցար Ֆերդինանդ I, ներքևում՝ Օսմանյան Թուրքիայի սուլթան Մեհմեդ Ռեշադ V-ը: Դիմապատկերները եզերված են դափնեպսակե շրջանակներով, յուրաքանչյուրի կողքին իր պետության դրոշը, իսկ ստորին հատվածում համանուն պետության գերբը: Նկարների վերևում գերմաներեն գրություն "In Treue fest" (Հավատարիմ դաշինք), ներքևում՝ "1914-1915 Weltkrieg" (Համաշխարհային պատերազմ): Ափսեն եզերված է մեկումեջ Գերմանիայի դրոշի և տերևներով հյուսված պսականման պատկերներով։
Նյութը՝ ճենապակիՏրամագիծ (սմ)՝ 25Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀՑԹԻ
Բաժնեհաշվառանիշ՝
169