Բագրատունյաց նախարարությունը (Պատմական ուսումնասիրություն)

Բագրատունյաց նախարարությունը (Պատմական ուսումնասիրություն)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Բագրատունեաց նախարարութիւնը (Պատմական ուսումնասիրութիւն) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խաչատուր Բաբայեան. Բագրատունեաց նախարարութիւնը (Պատմական ուսումնասիրութիւն). - Թիֆլիս, 1908. Тифлис, Типография «Эпоха», Гановская ул., N3: Շապիկը բաց մոխրագույն-հարդագույն երանգով ողորկ կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Նույն տեղում՝ վերևի հատվածում, կա սև թանաքով՝ «1913 թ. 13/II, Թիֆլիս» թվագրմամբ, հավանաբար հեղինակի կողմից գրված, ընծայագիր (ընծայագրի սկիզբը կտրված է): Շապիկը խունացած և թեթև մաշված է: Հեղինակ՝  Բաբայան Խ. Էջ՝  56 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  13,2 Երկարություն (սմ)՝  19,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/446