Բաժակ՝ սուրճի

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Բաժակ՝ սուրճի՝ փոքր ինչ գոգավոր կլոր հատակով, համաչափ, կոր, նեղ ելուստներից կազմված իրանով և ալիքաձև շուրթով: Բաժակի մակերեսի մի հատվածը զարդանախշված է կենտրոնում ոսկեգույն ծաղկաթերթիկներով, շուրջը՝ մանր ու մեծ ծաղկաշղթաներով՝ բոլորը վրադիր եղանակով: Բաժակի հատակին դրոշմված են կարմիր գույնով երկգլխանի արծիվ և օվալաձև կնիք՝ ռուսերեն դժվար ընթեռնելի գրություններով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Նյութը՝  հախճապակի Տրամագիծ (սմ)՝  4 սմ Բարձրություն (սմ)՝  5 սմ Նվիրատու՝  Արշալույս Փոստալջյան-Ռամազյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17652-4