Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Բանաստեղծ - իդեալիստ Շիլլէր
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Դօկ. Ս. Թառայեանց. Բանաստեղծ - իդեալիստ Շիլլէր (Schiller), հտ. II. Պատկերազարդ. Մահւան հարիւրամեակի առիթով. - Ս.- Պետերբուրգ, «Պուշկինեան արագատիպ» հայկական տպարան, 1903: Գիրքն ունի շքեղ ձևավորում: Կազմն ամուր ստվարաթղթից է: Կազմերեսները և կռնակը պատված են դարչնագույն, մատնեքավոր մակերեսով մաշկալաթով: Առաջին կազմերեսը դրվագազարդ է՝ սև գույնի ուղղանկուն շրջանակի կենտրոնում դրոշմված են կանաչ- վարդագույն տերևներով ու ծաղիկներով բուսանախշ, ձախ կողմում Շիլլերի ոսկեգույն պատկերը, իսկ վերևում՝ կանաչ-դարչնագույն երանգներով մուսա: Ներքևի աջ անկյունում ոսկեգույն տառերով դրոշմված են գրքի վերնագիրն ու հեղինակի անունը: Վերջին կազմերեսին նույնպես կան դրոշմվածքներ՝ կազմի գույնի: Կռնակի վերևի և ներքևի մասերում սև բուսանախշեր են դրոշմված, իսկ կենտրոնում ոսկեգույն տառերով վերնագիրը՝ «Շիլլէր»: Ֆորզացները բաց և մուգ ոսկեգույն բուսանախշերով ստվար թղթից են: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքի էջերին կան սև-սպիտակ նկարներ, պատկերներ: Կռնակը և կազմի անկյունները թեթևակի մաշված են:
Հեղինակ՝ Թառայան Ս.Էջ՝ 225-448Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1903Լայնություն (սմ)՝ 16,5Երկարություն (սմ)՝ 25Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/611-2